Մտածում էի՝ կարգին դրսևորում կունենայիք. Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ականին
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նախագիծը:
Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսք խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի նախագծի քվեարկությանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում տեղեկատվական և անվտանգության ապահովման խնդիրը ցածր մակարդակում է, և մարդու տվյալները կարող են այլ երկիր ուղարկել առանց իր իմացության, ուստի մենք չենք քվեարկի»,- ասաց նա:
Արձագանքելով Մելքումյանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ճիշտն ասած՝ իրավունք չունեի ձայն տալ, բայց մտածում էի կարգին դրսևորում կունենայիք»:
Նախագիծը չընդունվեց 61 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցույթամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու