Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում 

Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում

Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի' Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Զորավարի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան հյուրեր, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Զորավար Սեպուհի հարազատները:

Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում ներկայացվեց զորավարի կյանքն ու անցած հերոսական ուղի: Ընդգծվեց, որ Էրզրումի նահանգի Բաբերդի գավառակում ծնված Արշակ Ներսիսյանը դեռ պատանեկության տարիներից է նվիրվել հայդուկային շարժմանը, ունեցել է բազում հաղթանակներ և նրա վերջին երազանքն է եղել այն, որ իր աճյունն ամփոփվի հայրենի հողում

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ Զորավար Սեպուհը ռազմական թատերաբեմում մշտապես հանդես է եկել հենց այն ժամանակ, երբ զգացվել է նրա կարիքը, հայտնվել մեր հերոսական հաղթական ճանապարհի այն կետերում, որտեղ վտանգ է սպառնացել հայոց լինելիությանը:

Արշակ Ներսիսյանի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը եզրրափակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կազմակերպվել էր մեծ ֆիդայուն ու զինվորականին նվիրված հուշ-ցերեկույթ:

Զորավար Սեպուհը ծնվել է 1872 թ-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ գավառի գյուղերից մեկում։ Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Եղել է Հնչակյան, հետագայում Դաշնակցություն կուսակցությունների անդամ: Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբությանը, Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի Խոյի և Դիլմանի ճակատամարտերին, Սարդարապատի հերոսամարտին և Բաքվի հայոց ինքնապաշտպանությանը: Անգամ կյանքի-մահվան կռիվների ընթացքում նա սրտացավորեն մտահոգվել է հայապահպանության մասին, 1916թ. Երզնկայում Սեբաստացի Մուրադի հետ ստեղծելով «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը, որի արդյունքում փրկվել են Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձածն հարյուրավոր որբեր: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և վախճանվել է 1940 թ-ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում
Ամենադիտված