«Հրապարակ». ՏԻՄ ընտրություններն անցնում են թեժ մրցակցության պայմաններում
Հայկական Մամուլ
Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանրմունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Գրում է «Հրապարակ»-ը:
Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ ոչ միայն երկու ՀՀԿ-ականների, այլև մի ամբողջ ազգուտակի միջև է թեժ պայքար գնում: Գործող գյուղապետ Արթուր Յայլոյանի դեմ թեկնածություն է առաջադրել հորեղբորորդին՝ Արայիկ Յայլոյանը: Գյուղում մեծ դժգոհություն կա գյուղապետի դեմ, ով, ասացին, գողության համար նախկինում դատապարտվել է:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու