Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է
Հայաստան
Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ մառախուղ է: Ինչպես տղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, հանրապետության մյուս շրջաններում՝ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից