Ծանոթի կյանքը փրկելու նպատակով կտրել է արյունատար անոթները
Իրավունք
Մարտի 18-ին՝ ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 6 հացի գործարանի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Օտյան փողոցի թիվ 16/52 տան մոտ հայտնաբերել է անձը չպարզված, մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ՝ նախաբազուկների մասերում կտրած վերքերի հետքերով:
Պարզվել է, որ նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Էդվարդ Հովհաննիսյանն է, որը մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր ծանոթ, 1972 թ. ծնված Արա Խ.-ի հետ միասին, վերջինիս տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում, ներարկվելու եղանակով օգտագործել է դեռևս չպարզված թմրամիջոց, որից հետո Է. Հովհաննիսյանը վատ է զգացել և Արա Խ.-ն նրան փրկելու նպատակով ածելիով կտրել է նախաբազուկների արյունատար անոթներն ու անզգուշությամբ պատճառել մահ, որից հետո Արա Խ.-ն Էդվարդ Հովհաննիսյանի դին տեղափոխել և թողել է Օտյան փողոցի թիվ 16/52 տան բակում:
Նույն օրը ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում