Խարդախության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով
Իրավունք
Մարտի 20-ին՝ ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Շվեդիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Սիմոնյանին, որը 2009 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մարտի 20-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Համբարձում Աղաջանյանին, որը 2011 թ. մայիսի 20-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում