Կպարզաբանվեն արդար ընտրություններ անցկացնելու օրենսդրական երաշխիքները
Իրավունք
Մարտի 23-ին Երեւանում տեղի կունենա համաժողով՝ նվիրված ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերին: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել եւ իրազեկել ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին:
Նախատեսված է երկու պլենար քննարկում՝ ընտրախախտումներին արձագանքելու ուղղությամբ իրավապահ մարմինների դերի վերաբերյալ:
Քննարկումներին կմասնակցեն դատախազության, ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաեւ' միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում