Հովհաննես Թամամյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարով
Իրավունք
Կենտրոն և Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատավճիռը։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետը դատապարտվեց չորս տարի ազատազրկման։
Գործով մյուս երկու մեղադրյալները՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի օպերատիվ գծով պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը ազատ արձակվեցին դատարանի դահլիճից՝ դատապարտվելով պայմանական ազատազրկման։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) և անազատության մեջ է գտնվում 2011-ի մարտի 24-ից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում