«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 

Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը. Աղվան Հովսեփյան

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով ազատ և արդարացի ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանը, Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:

«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ եւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելով: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գրավականը նախեւառաջ կանխարգելիչ միջոցառումներն են եւ այս կոնֆերանսը կարեւորում ենք հենց այդ համատեքստում, որը կոչված է տեղեկացնելու հանրությանը ընտրախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և պատժամիջոցների մասին»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նրա ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների խնդիրն է նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում' հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»: Արձանագրելով, որ նախորդ տարիներին ձեւավորվել է դրական փորձ՝ ընտրախախտումերի վերաբերյալ հաղորդումների օպերատիվ արձագանքման՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող մամուլի հրապարակումները:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը կոչ արեց հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը. «Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ և նրանց խոստումները ընտրախախտումները հետաքննելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ: Կարևորն իրականացումն է և այստեղ իրավապահ մարմինները շատ կարևոր դերակատարում ունեն»:

Դեսպան Հեֆերնը նաև շեշտադրեց ընտրությունների դիտարկման հարցերում քաղաքացիական հասարակության ջանքերի կարևորությունը և կոչ արեց տեղական կազմակերպություններին աշխատել միասին' ապահովելու իշխանությունների հաշվետվողականությունը:

Համաժողովի ընթացքում նաև անցկացվեցին քննարկումներ իրավապահ կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Առաջին քննարկումը վարում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆսթրան և անդրադարձ կատարվեց ընտրախախտումներին առնչվող հարցերում պետական կառույցների ունեցած դերակատարմանն ու պարտավորություններին: Երկրորդ քննարկումը վարում էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ներկայացուցիչը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ իրավապահ կառույցներից, քաղաքացիական հասարակությունից, լրատվամիջոցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Երկու քննարկումներն էլ ավարտվեցին հարց ու պատասխանով:

Դեսպանը նաև նշեց, որ դեսպանատունը աջակցում է այս համաժողովի անցկացմանը, քանի որ այս միջոցառումն իրազեկում է հասարակությանը իրավապահ մարմինների պարտավորությունների մասին ըստ նոր ընտրական օրենսգրքի և քանի որ սա բաց և թափանցիկ երկխոսության հնարավորություն էր քաղաքացիական հասարակության ու իրավապահ կառույցների ներկայացուցիչների համար: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ոչ միայն պատշաճ գրանցումն ու քննարկումը, այլ նաեւ այդ գործընթացի հրապարակայնությունը եւ վստահեցրեց, որ հանրությունը հնարավորություն է ունենալու տեղեկանալ ոչ միայն ահազանգերի բովանդակության, այլ նաեւ դրանք ստուգելու ընթացքի, արդյունքների եւ տրված իրավական գնահատականի մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը
Ամենադիտված