ՀՅԴ խմբակցության ղեկավարի վարորդը տուգանվել է
Իրավունք
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հովհաննես Ամիրյանին, ով «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է, ենթարկել են վարչական պատասխանատվության՝ 30.000 դրամի չափով: Պատճառը երթևեկության կանոնները խախտելն է եղել՝ «բաժանարար գոտին չնախատեսված վայրում հատելը»:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես էր եղել, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել էր ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
News.armeniatv.com


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում