Գեներալ Հայկազ Բաղմանյանի ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնները
Իրավունք
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր արձանագրել է, թե ինչպես է «Մերսեդես G 500» մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խախտում երթևեկության կանոնները: Ի դեպ, ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան սպասարկում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ մեքենայի ղեկին նստած է եղել ավտոլվացման կետի աշխատակիցը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։
news.armeniatv.com


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում