«Իսլամական պետության» առաջնորդների մեծ մասը ոչնչացվել է. Քերի
Աշխարհ
Միջազգային կոալիցիային և իրաքյան ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետության» հազարավոր գրոհայինների, ինչպես նաև խմբավորման առաջնորդների կեսին: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:
Նրա խոսքով՝ Իրաքի զինվորականներին՝ ԱՄՆ-ի կոալիցիայի գլխավորած ռազմաօդային ուժերի աջակցությամբ, հաջողվել է ԻՊ-ից հետ գրավել 700քկմ մակերեսով տարածք:
Միևնույն ժամանակ պետքարտուղարն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Նահանգների գործընկերներին կոչ է արել ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի ծայրահեղականների եկամուտները սահմանափակվեն, իսկ նրանց շարքերը համալրող օտարերկրացի գրոհայինների թիվը քչանա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու