Ռուսաստանի տնտեսական դրությունը ծայրահեղ ծանր է. Շուվալով
Ռուսաստան
ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը չի բացառել, որ Ռուսաստանում ստեղծված ծայրահեղ ծանր տնտեսական դրությունը կարող է ավելի վատթարանալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:
«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը խիստ ծանր վիճակում է: Մեր տնտեսական դրությունը լավ չէ, այն կարող է էլ ավելի վատանալ, կարող է ստացվել այնպես, ինչպես 2009 թվականին՝ մեր հիմնական արտահանական ապրանքների գները կսկսեն աճել և կթվա, թե տնտեսության վիճակը վատ չէ»,- ասել է նա Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Սբերբանկի» աշխատանքային նախաճաշի ժամանակ:
«Այն, ինչ մենք այժմ վերապրում ենք, շատերի կողմից ընկալվում է որպես ոչ այնպիսի սուր իրավիճակ, որպիսին եղել է 2008 թվականին, թեև այն, ինչ այժմ է տեղի ունենում, զգալիորեն ավելին է, վատ զգացողությունների վիճակն ավելի խորն է»,- հավելել է Շուվալովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)