Համացանցը կանհետանա. Google-ի ղեկավար
Աշխարհ
Google ընկերության ղեկավարն ու աշխարհի ամենահարուստ ձեռնարկիչներից մեկը՝ Էրիկ Շմիդտը, կարծում է, որ համացանցի օրերն իր ներկայիս տեսքով հաշվված են: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարային տնետեսական համաժողովի բանավեճերից մեկի ընթացքում:
Երբ նրան հարցրել են, թե ինչ ապագա է սպասում գլոբալ էլեկտրոնային ցանցին, նա ասել է. «Ես կպատասխանեմ շատ պարզ. համացանցը կանհետանա: «Կլինեն այնքան շատ IP-հասցեներ, այնքան շատ սարքեր, տվիչներ, իրեր, որոնք դուք կրում եք, իրեր, որոնց հետ դուք համագործակցում եք, որ դուք կդադարեք նույնիսկ դա զգալուց,- պարզաբանել է նա:- Դա կլինի ձեր ներկայության մշտական մասը»:
«Դուք նկատում եք հզոր տեխնիկական պլատֆորմների այնպիսի մեծաքանակություն, տեսնում եք, թե ինչպես է փոխվում կամ կփոխվի գերակշռության, այսինքն՝ առաջատարության կարգը՝ անվանեք ինչպես կցանկանաք, սմարթֆոնների համար շարժական հավելվածների հայտնվելու պատճառով»,- նշել է Շմիդտը:
«Այժմ միանգամայն անհնար է կանխատեսել, թե ինչ տեսք կունենա նման հավելվածների ենթակառուցվածքը, քանի որ առաջ է գալիս խաղորդների մի ամբողջ կոհորտա, որոնք ուժեղացնում են սմարթֆոնների հզորությունը, որոնք ըստ էության ոչ այլ ինչ են, եթե ոչ գերհամակարգիչներ»,- շարունակել է նա: «Այս պահին ես այդ շուկան դիտում եմ որպես միանգամայն բաց»,- հավելել է Google-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու