ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Աշխարհ
Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան նոյեմբերի 24-ին դաշնակցության ու ռազմավարական գործակցության մասին պայմանագիր էին ստորագրել:
Այդ փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում, այդ թվում՝ երկու երկրի զորքերից միասնական խմբավորումների ստեղծում: Պայմանագրով երաշխավորվում է նաև սոցիալական չափանիշների բարձրացում:
Աբխազիայի խորհրդարանը պայմանագիրը վավերացրել էր 2014թ.-ի դեկտեմբերի վերջին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու