Ուկրաինայի հարավ-արևելքում ավելի քան 5 հազար մարդ է զոհվել. ՄԱԿ
Աշխարհ
Ուկրաինայում, ապրիլից սկսած, մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան հինգ հազար մարդ: Այս մասին հայտնել է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ռուպերտ Կոլվիլիին:
«Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 5086 մարդ, այդ թիվը դեռ կարող աճել», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Բացի այդ, նշվում է, որ վերջին 9 օրերի ընթացքում ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 262 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը կազմել է ոչ պակաս, քան 4808 մարդ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել