ԻՊ-ի գրոհայինների թիվը տատանվում է 20-30 հազարի սահմանում. Պենտագոն
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների թվաքանակը տատանվում է 20-30 հազարի սահմաններում, իսկ իրենց կողմից վերահսկվող տարածքը զբաղեցնում է 50 000 քառակուսի կիլոմետր: Այս մասին Twitter-ում գրել է Պենտագոնի մամլո քարտուղար, ծովակալ Ջոն Կիրբին:
«Թվաքանակն անընդհատ փոփոխվում է, դժվար է տալ հստակ թիվը և վերահսկվող տարածքի մակերեսը: Դեռևս հայտնի է, որ գրոհայինների թվաքանակը 20-30 հազար է, դա չկազմակերպված ուժ է: Նրանք գրավել են Սիրիայի և Իրաքի մեծ մասը, որտեղ Խալիֆայություն են հռչակել», - գրել է Կիրբին:
«Իսլամական պետություն» խմբավորումը շատ երկրներում, այդ թվում, Ռուսաստանում, իրավաբանորեն ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ դրա գործունեությունը արգելված է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու