Փրկարարները վերսկսել են Air Asia-ի կործանված օդանավի ֆյուզելյաժի բարձրացման գործընթացը
Աշխարհ
Ինդոնեզիայի փրկարարական թիմերը վերսկսել են Air Asia ավիաընկերությանը պատկանող Airbus 320-200 կործանված օդանավի ֆյուզելյաժի բարձրացման գործընթացը: Այս մասին փոխանցում է Agence France-Presse-ը:
«Մենք սկսել ենք հիմնական հատվածի բարձրացման աշխատանքները: Հուսով ենք, որ այսօր կկարողանանք այն բարձրացնել»,- ասել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչը:
Սինգապուրի ռազմանավը հայտնաբերել է Airbus 320-200 ինքնաթիռի ֆյուզելյաժը դեռ հունվարի 14-ին, սակայն, ծանր եղանակային պայմանները թույլ չտվեցին փրկարարներին բարձրացնել այն Ճավայի ծովի հատակից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու