Մարիուպոլում տուժածների թիվը հասել է 62-ի
Աշխարհ
Մարիուպոլում գնդակոծումների հետևանքով զոհվել է 15 մարդ, 62-ը՝ վիրավորվել: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության Դոնեցկի մարզային բաժնի պետ Վյաչեսլավ Աբրոսկինին:
«15 մարդ է զոհվել: 62 վիրավորներ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ»,- գրել է նա իր Facebook-յան էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր 46 տուժածի մասին:
Դեկտեմբերի 24-ի առավոտյան ուկրաինացի ուժայինները հաղորդել են Մարիուպոlի հրետանային ռմբակոծման մասին՝ մեղադրելով աշխարհազորայիններին: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հերքել են այդ փաստը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու