«Բոքո հարամի» զինյալներն ազատ են արձակել ավելի քան 190 պատանդների
Աշխարհ
«Բոքո հարամ» արմատական խմբավորման զինյալները Նիգերիայի հյուսիս-արևելքում ազատ են արձակել 192 պատանդների: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նրանց տվյալներով` ազատ արձակված պատանդների մեծամասնությունը կանայք են: Նրանց առևանգել էին ծայրահեղականները՝ Կատարկո քաղաքի վրա հարձակման ժամանակ:
Կատարկոյի հարձակումը, որը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին, հանգեցրել է 25 խաղաղ քաղաքացիների մահվան: Ծայրահեղականները այրել են մարդկանց տներն ու խանութները: Դամատուրու տարածաշրջանում իրավիճակը մնում է տագնապալի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել