Բայդենն ու Պորոշենկոն պայմանավորվել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Պորոշենկոյի միջև շաբաթը օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը: Միաժա մանակ, Բայդենը դատապարտել է խոշոր ռազմական գործողությունների վերսկսումը` մեղադրելով աշխարհազորայիններին:
Երկուստեք ընդգծվել է, որ Ռուսաստանն «արհամարհում է սեպտեմբերին ստորագրված մինսկյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»: Այդ համատեքստում նրանք »պայմանավորվել են աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ ՌԴ-ն կշարունակի թանկ վճարել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը շարունակելու դեպքում»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու