Քեմերոնին զանգահարած խուլիգանը խուճապ է առաջացրել Դաունինգ սթրիթում
Աշխարհ
Անհայտ խուլիգանը կարողացել է զանգահարել Մեծ Բրիտանիայի վարչապետի անձնական ձեռքի հեռախոսին: Նա ներկայացել է որպես թագավորության ռադիոէլեկտրոնային հետախուզության ղեկավար Ռոբերտ Հանիգան, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SkyNews-ին:
Վարչապետի զրուցակցին անմիջապես միացրել են ուղիղ գծին: Քեմերոնը միայն հեռախոսն անջատելուց հետո է հասկացել, որ հեռախոսային խուլիգանի հետ է զրուցել:
Վարչապետի դիվանատանը համոզված են, որ ոչ երկար խոսակցության ընթացքում գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել: Այս կապուղին երբեք չի օգտագործվել գաղտնի զանգերի համար:
Հեռախոսային խուլիգանն ավելի վաղ պարզել է Ռոբերտ Հանիգանի ձեռքի հեռախոսի համարը: Թե նա ինչ խորամանկությունների է դիմել դրա համար, չի նշվում:
Ներկայումս կառավարական կապի շտաբը և Դաունինգ սթրիթը վերանայում են Մեծ Բրիտանիայի վարչապետի տեղեկատվական անվտանգության ապահովման կանոնները:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու