Նյու Յորքին սպառնում է պատմության մեջ ամենաուժգին ձյունամրրիկներից մեկը
Աշխարհ
Դեպի ԱՄՆ-ի հյուսիս-արևելք է շարժվում ուժգին ձյունամրրիկ: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու օրը որոշ շրջաններում կարող է մինչև 90 սանտիմետր ձյուն տեղալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն նախազգուշացրել է, որ վերահաս ձյունամրրիկը կարող է դառնալ «մեգապոլիսի պատմության մեջ ամենաուժգիններից մեկը կամ նույնիսկ ամենաուժգինը», և համաքաղաքացիներին խնդրել է դրսևորել զգոնություն, չօգտվել անձնական ավտոտրանսպորտից և առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:
Վատ եղանակի գոտում կհայտնվի շուրջ 30 միլիոն մարդ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Քոնեքթիքութի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի և Մենի նահանգներում: Կոմունալ ծառայությունները պատրաստել են ամբողջ ձյունամաքրիչ տեխնիկան և ռեագենտների պաշար են տեսել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Նյու Յորքի բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել այն բանին, որ ստիպված են լինելու մի քանի օր մնալու տանը. խանութներում երկար հերթեր են գոյացել մթերքների համար: Շատ մարդիկ նաև խմելու ջրի, լապտերիկների, մոմերի և մարտկոցիկների պաշար են տեսնում ջրի և էլեկտրականության ընդհատումների դեպքերի համար:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը ցուրտ ցիկլոնի իշխանության տակ կգտնվի մինչև հունվարի 27-ի երեկոն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)