Աֆղանստանում հատուկ գործողության ընթացքում առնվազն 30 թալիբ է ոչնչացվել
Աշխարհ
Աֆղանստանի Կունդուզ հյուսիսային նահանգում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է մոտ 30 թալիբ: Այս մասին հաղորդում է «Համա» գործակալությունը:
«Վերջին հինգ օրվա ընթացքում, անվտանգության ուժերի կողմից ոչնչացվել է առնվազն 30 թալիբ: Թշնամու կողմից նույնպես կան վիրավորներ»,- գործակալությունը մեջբերել է Կունդուզի ոստիկանության բաժնի ղեկավարի խոսքը:
Ոստիկանության տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել թալիբներից ազատագրված տարածքում: Կառավարական ուժերը նույնպես կորուստներ են ունեցել՝ զոհվել է երկու զինվոր, ևս մի քանիսը վիրավորվել:
Կունդուզ նահանգում վերջին շրջանում ապստամբների բարձր ակտիվություն է նկատվում: 2014 թվականի օգոստոսին նրանք սպանել են 20 խաղաղ բնակիչների:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու