Եղիսաբեթ Բ-ի ամուսնուն շքանշանի շնորհումը սկանդալ է առաջացրել Ավստրալիայում
Աշխարհ
Ավստրալիայի շքանշանի շնորհումն Էդինբուրգի դուքս Ֆիլիպին՝ Բրիտանական թագի արքայազն-կոնսորտին, սկանդալ է հարուցել կանաչ մայր ցամաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը, որն ստորագրել է Եղիսաբեթ Բ-ի ամուսնուն ասպետի կոչում շնորհելու հրամանագիրը, նշել է, որ դուքսը միշտ էլ եղել է Կանբերայի անօրինակ դաշնակիցը:
Ընդդիմադիր Լեյբորիսական կուսակցության առաջնորդ Բիլ Շորթենն ի պատասխան նետել է, որ նման պարգևը «ժամանակի մեջ անցքի» զգացողություն է ստեղծում:
Քաղաքական մեկնաբաններից շատերը անթաքույց զարմանքով են արձագանքել կառավարարության որոշմանը:
Ավստրալիան՝ որպես նախկին գաղութ, մինչ օրս Համագործակցության անդամ է և ձևականորեն կառավարվում է Եղիսաբեթ Բ թագուհու կողմից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու