Անն Բրասերը վերընտրվել է ԵԽԽՎ-ի խոսնակ
Աշխարհ
Անն Բրասերը հունվարի 26-ին երկրորդ ժամկետով վերընտրվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խոսնակ: Նրա թեկնածությունը միակն է եղել. որևէ այլ խորհրդարանականի թեկնածություն չի առաջադրվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վեհաժողովում Բրասերն աշխատանքն սկսել է 1993 թվականին: «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խումբը ԵԽԽՎ-ում նա գլխավորել է 2009 թվականից: 2012 թվականի ամռանը Բրասերը պատրաստել էր Թունիսում ժողովրդավարական իշխանափոխության մասին բանաձևը, որը հավանության էր արժանացել Վեհաժողովի կողմից:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի է՝ մեկ տարով միանգամյա երկարացման հնարավորությամբ: Այսպիսով՝ 2016 թվականի հունվարին Վեհաժողովում կընտրվի նոր նախագահ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու