Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել
Աշխարհ
Ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contac.az-ը, այս մասին հայտնել է Իսմայիլովայի փաստաբան Յալչին Իմանովը՝ տեղեկացնելով, որ հունվարի 27-ին Սաբաիլի շրջանային դատարանում քննվելու է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու հարցը:
Իմանովը փաստել է, որ կալանքի երկարացման համար չկա որևէ հիմք և անհրաժեշտություն, քանի որ հետաքննական աշխատանքներ չեն տարվում:
Փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալին չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ' անօրինական համարելով դա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու