Facebook-ը և Instagram-ն անհասանելի են տեխնիկական խափանման պատճառով
Աշխարհ
Facebook և Instagram սոցիալական ցանցերը ենթադրաբար անհասանելի են տեխնիկական խափանման պատճառով: Ժամը մոտ 10:25-ի սահմաններում տարբեր երկրներից օգտատերերը սկսել են հաղորդել, որ սոցիալական ցանցի կայքը չի աշխատում, չի թարմացվում նաև բջջային հավելվածը: Չի բեռնվում նաև Facebook Messenger հավելվածը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սոցիալական ցանցի օգտվողներին:
Բոլոր կայքերից վերացել է նաև «կիսվելու» կոճակը: Չի աշխատում նաև Instagram սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook-ին:
Սոցիալական ցանցերի աշխատանքի խափանման պատճառը դեռ պարզ չէ:
Նման դեպք գրանցվել է նաև 2014 թվականի օգոստոսին, երբ ողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի հազարավոր օգտատերեր դժվարություն էին ունեցել կայք մուտք գործելու հետ կապված:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու