Facebook-ը հերքում է հաքերային հարձակումը
Աշխարհ
Facebook ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Lizard Squad հաքերային խումբը պատասխանատու չէ սոցիալական ցանցի աշխատանքի խափանման համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Facebook-ը նշել է, որ խափանման պատճառը փոփոխություններն են եղել, որոնք սոցիալական ցանցը ներկայացրել է իր կոնֆիգուրացիոն համակարգերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ը, Instagram-ը և Tinder-ն այս առավոտյան որոշ ժամանակով հասանելի չեն եղել օգտատերերին: Lizard Squad հաքերային խումբն էլ Twitter-ում հաղորդագրություն էր գրել՝ ստանձնելով կատարվածի պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու