«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 

Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները. ՄԻՊ զեկույց

Իրավունք

· ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ:

· Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ' ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները, ինչի հետևանքով շա­րու­նա­կել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դա­տա­րանների կող­մից կա­յաց­ված և օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառ է եղել նաև կոռուպցիոն դրսևորումների: ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է դրսևորել անգործություն պե­տա­կան մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:
· Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ' ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նո­տա­րական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հա­կա­սում է «Վարչարարության հի­մունք­­ների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:
· Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջել օրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուս­նու­թյուն­ների գրանցման, անվան, ազգանվան փոխման դեպքերում): Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակ­չու­թյանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշ­խա­տան­քային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում և այլն, որոնք պատշաճ կերպով հսկողության բացակայության արդյունք են:
· Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվա­քա­նա­կի ան­բա­վա­րա­րու­թյան պատճառով եղել են մարդկանց կուտակումներ և աշ­խատանքների խառնաշփոթ:
· Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դա­­տա­պարտ­յալ­ն­երին և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որա­կը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոմունալ-կենցաղային ան­բա­վա­րար պայմաններ:
· Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազ­մա­կերպելու, խցերը օդափոխելու և այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երևույթներ:
· Քրեակատարողական հիմնարկներում երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված ան­ձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրա­մադրվել է 2-3 անգամ:
· Մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև «վերակենդանացման բաժանմունք»:
· Չնայած Ար­դա­րա­դա­տության նախարարությունը դատական իշխանության համակարգի բարեփոխման նպատակով առաջարկել է երկարաժամկետ ծրագիր, որում ներառված որոշ առաջարկություններ կարող են նպաստել արդար դատաքննության իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, այդուհանդերձ, նախարարությունը իրական և բավարար քայլեր չի ձեռնարկել համակարգում առկա արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը:

Ոլորտի դրական զարգացումները

· ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տես­չու­թյու­ն:
· Նախարարության կողմից համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ըն­­­դու­նելություն, ապահովվել է դիմումներին և բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:
· Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվ­րո­պա­կան դա­տարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներ­պե­տա­կան օրենս­դրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու ն­պա­­­տա­կով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի ո­րո­­շում­ների հի­ման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակ­տե­րում փո­­­փո­խու­թյու­ն­ներ կատարելու առաջարկներ:
· Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել և օրենս­դրա­կան նա­խաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մար­­մին­ներին:
· Սահ­մանվել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վե­րա­պատ­­­րաստ­­ման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառա­յու­թյուն­նե­րի հա­մար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքս­ված սա­կագները: Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հաս­ցեա­գր­­ված քա­ղա­քա­­ցիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձ­­նա­րա­րա­կան­ներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերա­հս­կո­ղությունը:
· 2011թ. ապրիլից իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, հնարավորություն է ստեղծվել նաև իրա­վա­բա­նա­կան անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րո­պե­նե­րի ընթացքում, ինչպես նաև տեղի են ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:
· Կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաս­տա­թղ­թե­րի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրա­կա­նաց­րել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:
· Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմ­նա­նո­րոգ­­­ման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նա­խա­­­տես­ված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկե­տե­րը վե­րա­զին­վել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չա­փով դե­ղո­րայք­ներ:
· Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի ար­տա­դրա­կան, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրա­կա­նաց­նող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ. 236-ի փոխարեն հասել է 271-ի:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի սույն բաժինն (3) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/526 հասցեով։

Հաջորդիվ կտարածվի ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտին վերաբերող թիվ 18 բաժնի ամփոփումը։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը
Ամենադիտված