Հունական F-16 ինքնաթիռը կործանվել է Իսպանիայում՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում. կա 11 զոհ
Աշխարհ
Իսպանիայի հարավարևելքում՝ հունվարի 26-ին հունական օդուժի F-16 ինքնաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին:
Իսպանիայի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ զոհվածներից ինը ֆրանսիական ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ են եղել:
«Ինքնաթիռը կործանվել է թռիչքի պահին՝ հարվածելով այլ ինքնաթիռների, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում»- ասել է աղբյուրը:
Իսպանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ քսան մարդ է վիրավորվել: Տուժածների թվում կան ֆրանսիացիներ և իտալացիներ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու