«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 

Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները. ՄԻՊ

Իրավունք

· Զինված ուժերում մահվան դեպքերի որոշ մասը պայմանավորված է եղել ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագող խնդիրներով և դրանց կանխման ուղղությամբ սպայական կազմի կողմից ձեռնարկվող միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ:

· ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել, զինվորական ծառայութան անցնելու մասին պայմանագիրը լուծել վաղաժամկետ, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է, իսկ որոշ դեպքերում սպաների նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում:
· Ժամկետային զինծառայողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ որևէ կարգապահական տույժ չունեցող զինծառայողներ' օրենքով սահմանված ծառայության 24 ամիսը լրանալուց հետո չեն զորացրվել, ինչը պատճառաբանվել է օրենքից չբխող տարբեր հիմնավորումներով:
· Առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած անձանց տարկետման ժամկետից շուտ պարտադրվել է ներկայանալ կրկնակի փորձաքննության:
· ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) որոշումներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել և ՀՀ զինված ուժերից վաղաժամկետ զորացրվել են 500 ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներ: Նման թվաքանակով վաղաժամկետ զորացրելու փաստը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը զինկոմիսարիատներին չի հաջողվել:
· ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացվել է բնակչությանը մոտ վայրի զորամասում ծառայություն անցնելու մի շարք պայմանների ու չափանիշների անհստակության պարագայում, իսկ որոշ դեպքերում թույլ են տրվել այդ պայմանների խախտումներ:
· Պարտադիր ժամկետային զինծառայողներին ՀՀ կենտրոնական և կայազորային զինվորական դատախազություններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակել: Նմանատիպ կառույցներում պարտադիր զինվորական ծառայության առկայությունը ընդունելի չէ:
· Պաշտպանության նախարարության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիոն եղանակներով հարստացման կանխմանն ուղղված նախարարության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել: Կոռուպցիոն նման դրսևորումների առկայությունը էականորեն վտանգում է նախարարության գործունեության արդյունավետությունը և նպաստում տվյալ մարմնի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների աճին:
· Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները

· 2011թ. ընթացքում ՀՀ ՊՆ թեժ գիծ ստացվել է մոտ 1370 ահազանգ, որոնցից 650-ին տրվել է ընթացք, և դրանք ստացել են դրական լուծում, իսկ մնացած 720-ը գրանցվել են որպես կեղծ ահազանգ:
· ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվել և վերակառուցվել են մոտ 5 բնակելի շենքեր, որի արդյունքում մոտ 210 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, որից Երևան քաղաքում՝ մոտ 90 զինծառայող, իսկ մարզերում՝ մոտ 120 զինծառայող:
· Ըստ պաշտոնական տվյալների, ընթացիկ տարում' նախորդ տարիների համեմատու­թյամբ, էականորեն նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպ­քերը:
· Վերանորոգվել, հիմնանորոգվել են մի շարք զորամասերի զորանոցներ, բուժկե­տեր, ճաշարանային մասնաշենքեր և այլն, որոնք համապատասխանեցվել են տի­պային շինություններին:
· 2011թ. ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու նպատակով ՀՀ պաշտ­պանության նախարարի կողմից մշակվել և զորքեր են առաքվել «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձը, «Հայոց բանակի մարտական ոգու և զգոնության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվո­րական կարգապահության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված» մեթոդական ցուցումները, զորամասերում տարվել են բացատրական աշխատանքներ, իրականացվել են քննարկումներ ստորաբաժանումների անձնակազմի և հրամանատարների մասնակցությամբ, ինչպես նաև կազմվել և զորքեր է առաքվել «Զինվորական ենթակայության կարգի և ծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները» մեթոդական ուղեցույցը և այլն:
· Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինվո­րական դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ կայացած աշխատան­քային հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր, որի արդյունքում ստեղծվել է զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման խումբ:
· Նախորդ տարվա ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ թարգմանվել է «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների մասին» ձեռնարկը և կազմվել է «Զինված ուժերում մարդու իրավունքները» դասընթացի ծրագիր: Նախքան զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատություններում այդ դասընթացի ներդրումը, ԵԱՀԿ օժանդակությամբ ՀՀ ՊՆ բոլոր զորամիավորումներում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվել են զինված ուժերում մարդու իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ ճանաչողական բնույթի դասախոսություններ, որոնց մասնակցել են զորամիավորումների, զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, իրավաբաններ և այլ անձինք:
· Դարձյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ նախապատրաստվել է «Առաջնորդությունը Զինված ուժերում» դասագիրք֊-ձեռնարկի նախագիծ, որն ուղղված է զինված ուժերում անձնակազմի միջև փոխհարաբերությունների բարելավմանը, ղեկավարման և կառավարման նոր մեթոդների և միջոցների ներդրմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանը: ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գերագույն շտաբի համապատասխան ծառայությունների կողմից դասագիրքն ուսումնասիրվելուց հետո քայլեր կձեռնարկվեն համանուն դասընթացի ներդրման ուղղությամբ:
· Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալների գլխավորությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել սահմանամերձ և հեռավոր շրջաններում տեղակայված զորամասեր, որոնց նպատակն է եղել անձամբ հանդիպել անձնակազմի անդամներին, ներկայացնել կարգապահության ամրապնդմանն ուղղված հանձնարարականներր և ծանոթանալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին:
· Կառուցողական համագործակցություն է ծավալվել Պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև, բողոքների քննարկման, առկա խնդիրների լուծման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը
Ամենադիտված