«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 

Այն, ինչ ասվել էր զեկույցում, գտնում եմ՝ ճիշտ է. Պարգև Օհանյանը՝ ՄԻՊ զեկույցի մասին

Իրավունք

Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների և խնդիրների մասին այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց էր հրապարակել: Զեկույցը կազմվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:

Թե որքանով են տեսանելի դրական արդյունքներն Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում, փորձեցինք ճշտել նախկին դատավոր Պարգև Օհանյանից:

«Ես ինչպես հասկանում եմ, օմբուդսմենը դեռ այնքան էլ փորձառու չէ, նախ երիտասարդ է, հետո էլ՝ չի եղել մեր խոհանոցներում, նկատի ունեմ իրավապահ մարմիններում չի աշխատել, թեև չեմ հիշում որտեղ է աշխատել: Բայց թիմը լավն է. այն, ինչ ասվել էր զեկույցում, գտնում եմ՝ ճիշտ է»,– մեկնաբանելով ՄԻՊ զեկույցը՝ ասաց Պարգև Օհանյանը և հավելեց, որ դրանք ցավալի փաստեր են և «հարց է, թե դրանք որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ»:

Անդրադառնալով ՄԻՊ զեկույցում նշված ԴԱՀԿ ծառայության անգործությանը պետական մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերին Օհանյանն ասաց. «Դատավճիռները չկատարելը դա ուղղակի խայտառակություն է, առավել ևս, որ դրա համար քրեական պատասխանատվություն կա: Այսինքն, քրեական օրենսգրքում նախատեսված է պատիժ այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր վճիռը չեն կատարի»:

Դատավարությունների մասին խոսելիս մեր զրուցակիցը նշեց, որ ձգձգվում է ոչ միայն կատարումը, ձգձգվում են հենց դատաքննությունները, նախաքննական պրոցեսը:

Օհանյանի խոսքերով՝ նախաքննություն կոչվածի մասին շատ է խոսվում, դա ավելորդ մի փուլ է: Ամիսներ շարունակ մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում այն դեպքում, երբ զարգացած ոչ մի երկրում նման բան չկա: Հետաքննություն կա և դատաքննություն, նախաքննություն չկա:

«Երբեմն հասարակ գործը, ասենք թեկուզ գողությունը, որ կարող է շատ կարճ տևել, երկար ամիսներ է տևում, ի՞նչ են անում չեմ հասկանում: Այդ պատճառով տուժում են բոլորը, և՛ տուժողը, և՛ մեղադրյալը, և՛ վկաները, և՛ պետությունը, և՛ հասարակությունը»,- նշեց նա:

Նախկին դատավորը, անդրադառնալով զեկույցում նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջված տարբեր չափի վճարումներին, ասաց. «Ցավոք կա այդ երևույթը: Դրա անունը կաշառք կդնենք, թե ավելի մեղմ կասենք, ինչպես այդտեղ է ասված, ցավոք դրանք կան: Իզուր չէ, որ ամենաբարձր պաշտոնյաները իրենց երեխաներին հատկապես նոտարներ են դարձնում»:

Օհանյանը նաև նշեց, որ միանշանակ համաձայն է զեկույցում ասված ոլորտի դրական զարգացումներին, կապված նոտարների նկատմամբ վերահսկողության սահմանմանը, ինչպես նաև նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ և չափանիշներ սահմանելուն, բայց և հավելեց. «Դրական բաներ շատ չեն անում, հատկապես նախընտրական պատրվակով թող անեն»:

Օհանյանը, խոսելով առկա խնդիրների և մի շարք գործընթացների մասին, որոնք գտնվում են բարձիթողի վիճակում, ասաց. «Այլ հարց է, որ մենք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ենք ընկնում: Մենք սկզբից թույլ ենք տալիս սխալներ, տարիներ շարունակ լռում ենք կամ տեսնում ենք՝ չտեսնելու ենք տալիս, մեկ էլ միանգամից դնում աղբյուրը կտրում ենք՝ չուտե՛ս, չխմե՛ս, չշնչե՛ս: Չգիտեմ, դա էլ ճիշտ չէ, դա էլ կարող է բերել ինչ-որ պառալիզացման՝ տնտեսության և իրավական ոլորտում: Ինչևէ պետք է միջոցներ ձեռնարկեն և կարգավորեն, բարձիթողի վիճակում են շատ գործընթացներ»:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը
Ամենադիտված