Կարեն Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին հրավիրել է Արցախ` տեղում ծանոթանալու առկա իրողություններին
Արցախ
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխ անակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան