Apple-ն ստացել է սմարթֆոնների շուկայի շահույթի 93 տոկոսը
Այլ
Apple-ին է բաժին ընկնում 2104 թվականի չորրորդ եռամսյակում սմարթֆոնների շուկայի գործառնական շահույթի 93 տոկոսը՝ iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի հաջող վաճառքների հաշվին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Cannacord-ի տվյալներով՝ սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից միայն երկուսը՝ Apple-ը և Samsung-ն են չորրորդ եռամսյակն ավարտել գործառնական շահույթով: Եռամսյակում առաջատար արտադրողների ընդհանուր գործառնական շահույթը կազմել է 20,93 միլիարդ դոլար, որի 93 տոկոսը բաժին է ընկել Apple-ին:
Հաշվետու եռամսյակում Apple-ը վաճառել է 74,5 միլիոն iPhone՝ 698 դոլար միջին գնով: Իր հերթին, Samsung-ը վաճառել է մոտավորապես նույնքան սմարթֆոն՝ գումարած 20 միլիոն սովորական հեռախոս, սակայն միջին մանրածախ գինը կազմել է սոսկ 206 դոլար: Դրա հաշվառմամբ՝ Cannacord-ի վերլուծաբան Մայք Ուոլքլին առաջիկա տարվա համար Apple-ի բաժնետոմսերի նպատակային գինը բարձրացրել է մինչև 145 դոլար: Այժմ Apple-ի արժեթղթերը վաճառվում են 119,72 դոլար գնով:
Փորձագետի գնահատումներով՝ այժմ iPhone-ի օգտատիրական բազան կազմում է 404 միլիոն, սակայն այս տարի Aplle-ը կկարողանա այն ավելացնել 20 տոկոսով՝ մինչև 487 միլիոն: Cannocord-ում կանխատեսում են, որ 2018 թվականին, iPhone-ի օգտատերերի քանակը կաճի մինչև 650 միլիոն և կկազմի սմարթֆոնների օգտատերերի թնդհանուր թվի մոտավորապես մեկ երրորդը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել