«Եղբորս դեմ չէի մենամարտի նույնիսկ 1 միլիարդի դիմաց». Վլադիմիր Կլիչկո
Սպորտ
Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ ամենաշատ առաջարկված գումարը եղբոր հետ մենամարտելու համար կազմել է 100 մլն դոլար. տեղեկացնում է РИА «Новости»-ն:
«Դանի Քինգը ասաց. «Տղաներ, ինձ հետ կնքեք պայմանագիր, և ես կկազմակերպեմ այդ մարտը, ձեզ հարուստ կդարձնեմ»: Եթե նույնիսկ Քինգը այդ գումարը դներ մեր առջև, մենք կհրաժարվեինք: Նույնիսկ եթե մեկ միլիարդ դոլար լիներ, ինձ համար միևնույնն է: Փողը ամենակարևորը չէ, ես չափից շատ եմ սիրում եղբորս»,- նշել է Կլիչկոն և հավելել, որ եթե նույնիսկ այդպիսի մարտ կայանար, այն կավարտվեր Վիտալիի հաղթանակով:
Եղբորս դեմ չմենամարտելու պատճառը, Վլադիմիր Կլիչկոյի խոսքերով, իր մայրիկին մանկության տարիներին տված խոստումն է եղել:
«Երկուսս մայրիկին խոստացել ենք, որ երբեք չենք մենամարտի միմյանց դեմ: Դա բռնցքամարտով զբաղվելու պայմաններից մեկն էր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ