«Ժողովուրդ». Տրանսպորտի «մաֆիան» որոշել է երևանցիներին հերթական հարվածը հասցնել
Հայկական Մամուլ
Հայաստանի տրանսպորտի «մաֆիան» որոշել է Երևանի բնակչությանը հերթական հարվածը հասցնել: Այդ «մաֆիայի» շահերը սպասարկող Երևանի քաղաքապետարանն այս տարվա սկզբին շահագործումից հանեց թվով վեց ավտոբուսային երթուղիներ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը և տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ և առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն:
Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը: Այլ կերպ ասած՝ տրանսպորտի «մաֆիան» և Երևանի քաղաքապետարանը չհայտարարված պատերազմ են սկսել մայրաքաղաքի բնակչության դեմ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել