«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը 

Թուրքական պետությունը վախենում է Ցեղասպանության ճանաչումից հատուցման ժամի համար. թուրք պատմաբան

Արտաքին Քաղաքական

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը որպես Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր հռչակելու Թուրքիայի որոշումը, որի նպատակն է փոխել միջազգային քննարկման թեման, ոչ այլ ինչ է, քան ժխտողական քաղաքականության գործիքներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք երիտասարդ պատմաբան Մեհմեդ Փոլաթելն' ընդգծելով, որ թուրքական կառավարության այս քաղաքականությունն «անընդունելի է իր և այլ թուրք մտավորականների համար»:

Գիտնականը Հայաստան էր ժամանել «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով:

«Ցեղասպանության ժխտողականության պատճառներից մեկն էլ հայերից առգրավված գույքը վերադարձնելու խնդիրն է,- համոզված է Փոլաթելը,- դա բնորոշ է ոչ միայն պետական մտածելակերպին, հայկական գույքին տիրացած հասարակ մարդիկ նույնպես կարծում են, որ եթե պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայերը կգան և կվերցնեն իրենց ունեցվածքը: Ահա թե ինչու է թուրքական հասարակությունը նույնպես դեմ ճանաչմանը»:

Թուրք հասարակության շրջանում փոփոխություններ սկսեցին նկատվել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո, ինչպես նաև քրդական շարժման հետևանքով: «Շատ մարդիկ սկսեցին մտածել, որ Հրանտ Դինքի սպանությունը նույնպես կապված է Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խնդրի հետ: Հայ լրագրողը քաջություն է ունենում խոսելու Հայոց ցեղասպանության մասին և պետությունը թույլ է տալիս կազմակերպությանը սպանել նրան: Սա հարցեր է առաջացնում թուրք ուսանողների շրջանում: Բացի այդ, շատ թուրք ուսանողներ հետազոտություններ կատարելու նպատակով մեկնում է Թուրքիայից դուրս, ի վիճակի են լինում կարդալ այլ գրականություն և նրանք նույնպես փոխում են իրենց մոտեցումը հարցի շուրջ: Մյուս կողմից էլ սոցիալական մեդիան հնարավորություն է տալիս մարդկանց հեշտությամբ հասնել տարբեր աղբյուրների»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է «Արադարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո որոշ հայկական հիմնադրամներին վերադարձված ունեցվածքին, Փոլաթելը նկատում է, որ դրանք բռնագրավված են եղել ոչ թե ցեղասպանության ընթացքում, այլ Հանրապետական Թուրքիայի ժամանակ' 1926 թվականից հետո:

Թուրք պատմաբանը չկարողացավ մտաբերել ցեղասպանության տարիներին բռնագրավված հայկական գույքի վերադարձման գոնե մեկ դեպք: Թուրքական օրենսդրության համաձայն' դրանք պատկանում են պետությանը: «Նման փորձ եղել է Ադանայում 2001 թվականին, երբ հալեպցի մի հայ դիմել է դատարան' փորձելով վերադարձնել իր ծնողներին պատկանող գույքը: Դատարանն ընդունել է հայտը և որոշում կայացրել, որ իսկապես այդ ունեցվածքը ժամանակին պատկանել է այդ մարդու ծնողներին: Սակայն տեղական լրատվամիջոցները սպառնացել են դատավորին և բացասական նյութեր հրապարակել նրա մասին: Պետ ությունը ստիպել է դատավորին տեղափոխվել այլ շրջան և թողնել գործը: Ես միայն այդ անհաջող փորձի մասին գիտեմ»,- ասաց նա:

Կարսում ծնված և ներկայումս Ստամբուլում բնակվող Մեհմեդ Փոլաթելը թեկնածուական թեզ է պաշտպանում Թուրքիայի Բողազիչի համալսարանում: Նա ուսումնասիրում է օսմանյան պատմությունը և հետազոտություններ կատարում Ցեղասպանության, իշխանության, պետության կազմավորման և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ: Իր աշխատության համար նա օգտվել է տարաբնույթ աղբյուրներից, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրքական ղեկավարության հուշատետրերից: Փոլաթելի խոսքով' Թուրքիայում գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսում հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրո
Ամենադիտված