Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Վոլգոգրադում
Հասարակություն
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը, անձնակազմի հրամանատարի որոշմամբ, հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղևորի՝ եվրոպական երկրներից մեկի քաղաքացու ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայություններում:
Գործակալության աղբյուր տվյալներով՝ ինքնաթիռը Վոլգոգրադում վայրէջք է կատարել փետրվարի 10-ին Երևանի ժամանակով ժամը 23:30-ին:
Վայրէջքը կատարվել է անձնակազմի հրամանատարի որոշմամբ՝ կապված այն բանի հետ, որ ուղևորներից մեկն իրեն ադեկվատ չի պահել, ինչը կարող էր սպառնալիք ստեղծել մյուս ուղևորների անվտանգությանը: Տվյալ ուղևորը եվրոպական երկրներից մեկի, հնարավոր է՝ Նիդեռլանդների, քաղաքացի է, ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ուղևորի պահվածքի անադեկվատությունը դրսևորվել է նրանում, որ նա վազում էր սալոնում, թակում օդաչուների խցիկի դուռը: Վոլգոգրադում անհանգիստ ուղևորին հանել են չվերթից: Ըստ նախնական տվյալների՝ նա հետապնդվելու մոլուցքի մեջ է եղել:
Երեք ժամ անց ինքնաթիռը շարունակել թռիչքը Մոսկվա, օդանավում եղել է 130 ուղևոր:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել