Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

«Կցանկանայի, որ Գարեգին Բ-ի անունով հաշվեհամարի վրա լիներ ոչ թե 1 միլիոն, այլ 1 միլիարդ դոլար գումար»

Հասարակություն

«Կրթություն» շաբաթաթերթի խմբագիր Գագիկ Մինասյանը որևէ արտառոց բան չի տեսնում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով բանկում հաշվեհամար գոյություն ունի: Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դրանում որևէ արտառոց բան չկա' մանավանդ, որ Մայր Աթոռի մամուլի խոսնակը պարզաբանում տվել է: «Եղավ պարզաբանում, որ այդ հաշվեհամարը բացվել է դեռևս Գարեգին Ա կաթողիկոսի օրոք, իսկ հետո այն փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին: Ուստի ես անիմաստ եմ համարում այն աղմուկը, որ բարձրացավ այս հարցի շուրջ: Ասեմ ավելին, ես կցանկանայի, որ այդ հաշվեհամարի վրա լիներ ոչ թե 1 միլիոն, այլ 1 միլիարդ դոլար գումար: Որովհետև ինձ համար շատ էական է, թե այդ գումարն ի՞նչ ուղղություններով է ծախսվում, ինչի՞ վրա է ծախսվել, բարիք բերե՞լ է մեր ժողովրդին, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Բանախոսի կարծիքով՝ այս դեպքում պարզապես ոչնչից աղմուկ է առաջացել: «Եվ ինձ համար՝ որպես հայ մարդու, որպես քրիստոնյայի, վիրավորական է, որ այդ հարցն այսպես հրատապություն և հասարակական հնչեղություն ձեռք բերեց, որովհետև ոչ մի արտառոց բան ես այդտեղ չեմ տեսնում: Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, ծանոթ ենք մեր եկեղեցու պատմությանը, գիտենք, որ մեր եկեղեցին կուսակրոնական հիմունքներ ունի և այս առումով եկեղեցու ցանկացած սպասավոր՝ վարդապետից մինչև Վեհափառ Հայրապետ, որևէ ժառանգականության իրավունք չունի, նրանք կուսակրոն են, և իրենց ամբողջ ունեցվածքը պատկանում է եկեղեցուն»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Վեհափառ Հայրապետը, եկեղեցու կանոնադրության համաձայն, տնօրինում է իր ունեցվածքը և այն հատկացնում տարբեր բարեգործական, եկեղեցաշինական նպատակների իրագործմանը: «Այլ բան, եթե մենք ունենանք փաստ, որ այդ ծախսերը եղել են ոչ տեղին, որ դրանք եղել են ինքնանպատակ, եղել են անձնօգուտ: Իսկ այն, որ կա նման հաշվեհամար, դա կարող է լինել ոչ թե մի բանկում, այլ մի քանի բանկերում: Կարող են այդ գումարները տարբեր երկրներում լինել՝ տարբեր ապահովագրման սկզբունքների հիման վրա: Կրկնում եմ, ես այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, իսկ բարձրացած աղմուկը համարում եմ անտեղի»,- շեշտեց Մինասյանը:

Անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը նախ նկատեց, որ բոլորի համար էլ պարզ է, որ այդ հաշվեհամարը գաղտնի չի եղել: «Եթե ինչ-որ անձանց համար, ովքեր չեն հետաքրքրվում, գաղտնի է եղել, դա այլ հարց է, սակայն որ եկեղեցական հանրության համար դա բացահայտ է եղել և չունի մեկ կամ երկու տարվա պատմություն, փաստ է: Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչի համար այսքան աղմուկ բարձրացավ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ հաշվեհամարը բացվել է հարկերից չարամտորեն խուսափելու նպատակով՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ եկեղեցին ազատված է հարկերից, ուստի նման խոսակցություններն անհիմն են:

Իրավաբանի խոսքով՝ հաշվեհամարում կատարվող գործարքն ինքնին կարող էր համարվել կասկածելի, քանի որ եթե որևէ մեկը ծանոթ չէ մեր երկրի օրենսդրությանը և տեսնում է, որ շարժ չի կատարվում, հարկային պահումներ չեն լինում, կարող էր դա համարել կասկածելի գործարք: «Սակայն անհասկանալի են խոսակցությունները, որոնց տրամաբանությունը տանում է նրան, թե հաշվեհամար ունենալը, անձի կողմից հաշվեհամար բացելն արդեն իսկ իրավախախտում է: Եվ եթե ինչ-որ մի համակարգչային մասնագետ էլ քաշել և հրապարակել է այդ բանկում հաշվեհամար ունեցող անձանց հաշիվների մասին տեղեկատվությունը և հրապարակել է դրանք, չի նշանակում, որ դրանք նախկինում գաղտնի են եղել կամ կասկածելի գործարքներ են»,- ընդգծեց Դանիելյանը:

Իրավաբանն անդրադարձավ նաև հարցադրումներին, թե այդ հաշվեհամարն ինչու՞ է բացվել անձի, ոչ թե կազմակերպության անունով: Նա ընդգծեց, որ կազմակերպության անունով ևս հաշվեհամարներ կան բացված նաև Հայաստանում, և այստեղ որևէ խնդիր չկա: «Այստեղ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, նպատակային են իրականացվում ծախսերը, թե ոչ»,- նկատեց նա:

Իսկ թե որն է պատճառը, որ Վեհափառ Հայրապետի անունով հաշվեհամարը բացվել է շվեյցարական, այլ ոչ թե հայկական բանկում, իրավաբանը նկատեց, որ հաշվեհամարը բացվել է դեռ այն տարիներին, երբ Հայաստանում բանկային համակարգը կայուն չի եղել, իսկ տվյալ դեպքում հաշվեհամարին գումարներ փոխանցող անձինք, ովքեր հիմնականում սփյուռքահայեր են, պետք է վստահ լինեն, որ իրենց հատկացրած գումարներն ապահով տեղում են:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակման համաձայն' Գարեգին Բ կաթողիկոսը բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված