Մեղադրող դատախազն առաջարկեց Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարի ազատազրկման
Իրավունք
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։ Նիստում մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկեց Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալները մեղավոր են իրենց մեղսագրվող արարքի մեջ եւ պետք է համապատասխան պատիժ կրեն: Դատախազն առաջարկեց Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին՝ 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, Սամվել Մախմուրյանին՝ 5 տարի ազատազրկման, սակայն առաջարկեց պատիժը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան:
Մեղադրողը Մարգար Օհանյանի համար առաջարկեց 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել 7 տարվա ազատազրկման գույքի կեսի բռնագրավմամբ եւ 3 տարի ազատազրկման՝ 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արդյունքում նա առաջարկեց Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարի ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ։
Դատախազ Հարություն Հարությունյանն իր ճառի ընթացքում շեշտեց, որ Մարգար Օհանյանի այն հայտարարությունը, թե իր հանդեպ հետապնդում է իրականացվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղղորդմամբ արժանահավատ չէ։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում