«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում 

Կարեն Անդրեասյանի գնահատականը ԱԱԾ-ի գործունեությանը

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը քաղաքացիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայության կառույց, և իր ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն: Չնայած եղել են որոշակի քննարկումներ, այ-նուամենայնիվ իրավիճակը մնացել է նույնը և խնդրին հնարավոր կլինի լուծում տալ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից դուրս բերելով միայն:

Առանձին դեպքերում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել քաղաքացիներ և հայտնել, որ սահմանային անցակետի տեսուչները' խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերին ընդունված թիվ 821 որոշման պահանջները, վերցրել են քաղաքացու անձնագիրն առանց դրա հիմքերն ունենալու (առկա է եղել ենթադրաբար կեղծ վիզա կամ այլ պատճառ)' հետագայում հրաժարվելով այն վերադարձնել: Հետագա խնդիրներից խուսափելու համար նշված քաղաքացիները չեն ցանկացել իրենց գործերին ընթացք տալ: Չնայած ԱԱԾ պատրաստակամությանը՝ բողոքի առկայության պայմաններում ուսումնասիրելու նմանատիպ ցանկացած դեպք և խստորեն պատժելու կարգազանց տեսուչներին, այնուամենայնիվ գտնում ենք, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ բացառելու համար նման դեպքերը:

Եղել են դեպքեր, երբ ծառայությունը մերժել է քաղաքացիներին տրամադրել իրենց վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, քաղաքացին ցանկացել է ԱԱԾ-ից վերցնել տեղեկանք այն մասին, թե վերջին անգամ երբ է հատել պետության օդային կամ ցամաքային սահմանը, սակայն ստացել է պատասխան՝ պատճառաբանությամբ, թե տվյալները չեն պահպանվում: ԱԱԾ-ն ներկայացրել է հիմնավոր պատճառաբանումներ, որ հարցված տեղեկատվությունը օբյեկտիվ պատճառներով և օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան չի պահպանվել: Գտնում ենք, որ պետք է համապատասխան իրավական ակտերով սահմանվի այն բոլոր դեպքերն ու պայմանները, երբ քաղաքացիները կարող են ստանալ վերոնշյալ տեղեկությունը, քանի որ անձին իր վերաբերյալ տեղեկությունների չտրամադրումը հանգեցնում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի խախտմանը:

Պաշտպանին հասցեագրված ԱԱԾ-ի դեմ ուղղված դիմում-բողոքները որոշ դեպքերում վերաբերել են նաև ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների գործողություններին՝ օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն չիրականացնելուն: Պաշտպանի լիազորությունները նախաքննության ընթացքում խիստ սահմանափակ են, ինչի պատճառով էլ քաղաքացիների դիմումներով հիմնականում կայացվել է կա՛մ դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին, կա՛մ դիմումը չքննարկելու մասին որոշումներ:

Դրական է այն, որ 2011 թվականի ընթացքում ԱԱԾ մարմինների օպերատիվ աշխատանքների արդյունքում կանխվել են մի շարք լրտեսության դեպքեր, բացահայտվել են այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից կաշառակերության դեպքեր, մաքսանենգության դեպքեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պե-տական սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքեր:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ամենադիտված