ԱՄՆ-ը նոր ռազմածովային ուժեր է ուղարկել Պարսից ծոց
Իրան
ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր ռազմանավեր, ռազմական ուղղաթիռներ և երկկենցաղ դեսանտային ջոկատ են ուղարկել Պարսից ծոց։ Այս մասին հաղորդում է Interfax–ը՝ հղում անելով ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի ծառայությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ռազմանավերի վրա գտնվում են ծովային հետևակի գումարտակները։
Ռազմածովային նոր ուժերը մասնակցելու են ծովային տարածքներում նախատեսված անվտանգության միջոցառումներին, որտեղ արդեն տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի 5–րդ և 6–րդ նավատորմերը։ 5–րդ նավատորմի պատասխանատվության տարածքը ներառում է Պարսից ծովը և Արաբական ծովը։
Հիշեցնենք, որ Պարսից ծոցում լարվածությունն ավելացավ այն բանից հետո, երբ Իրանը Օրմուզի նեղուցում մոտ մեկամսյա զորավարժություններ անցկացրեց, որի ժամանակ ԱՄՆ այդ տարածաշրջան ուղարկեց իր ռազմածովային ուժերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ