Ինքնաթիռի ուղևորներից մեկը շուրջ 45 րոպե խախտել է հասարակական կարգը
Իրավունք
Մարտի 27-ին՝ ժամը 03.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խուլիգանություն է կատարել: Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1959 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Պարզվել է, որ նա թռիչքի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում