Ոստիկանությունը պետք է կատարի օրենքի պահանջը, ծառայի օրինապահությանը. Վլադիմիր Գասպարյան
Իրավունք
Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման խնդիրներին՝ նշելով, որ համապետական ընտրությունները պետք է անցնեն աննախադեպ մակարդակով: Ոստիկանությունը պետք է հստակ ու պրոֆեսիոնալ գործի օրենքով ընձեռված իր լիազորությունների շրջանակում, ինչը հասարակության և ժամանակի պահանջն է:
Անդրադառնալով ընդհանրապես ոստիկանությանն ու մասնավորաբար Կոտայքի մարզի ոստիկաններին առաջադրվող խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անձնական և մասնագիտական որակների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
«Ոստիկանությունը պետք է կատարի օրենքի պահանջը, ծառայի օրինապահությանը»,– ընդգծեց ոստիկանության պետը՝ շեշտելով հատկապես ղեկավար կազմի դերակատարությունն այդ գործում:
Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին հրահանգեց անվերապահորեն կատարել օրենքի պահանջներն ու ծառայողական պարտականությունները, անմնացորդ իրականացնել այն առաքելությունը, որին կոչված է ոստիկանությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում