Մեկ բնակարանում գրանցված է 101 քաղաքացի, այն էլ՝ Վրաստանի բնակիչներ
Հասարակություն
Facebook սոցցանցում օգտատերերից մեկը գրել է. «ժողովուրդ, շատ սենսացիոն բացահայտում... Սա, եթե պարզաբանում պահանջեք, կպարզաբանեն, թե վրիպում է տեղի ունեցել, իրականում... Ես հատ-հատ նայեցի մարդկանց անուն-ազգանունները, և ի զարմասն իս գտա իմ ազգանունով մարդ... Թամարյան Աիգազ Նոդարինի... Քանի որ Թամարյան ազգանունը եզակի է, և բոլորը մեր բարեկամներն են, պարզվեց, որ Թամարյան Աիգազը... Վրաստանի Նարդևան գյուղի բնակիչ ա... Այդ ցուցակը էլ ավելի մանրամասն նայելուց հետո տեսա, որ բոլոր այս 101-ը 1 բնակարանում իրականում Նարդևան գյուղից են... Իմ մամաս ծնունդով Վրաստանի Նարդևան գյուղից ա և ճանաչեց նույնիսկ իր դասարանցուն և շատ ու շատ մեր գյուղացիներին...»։
Իսկապես, 11/15 ընտրատեղամասի ընտրական ցուցակում կարելի է հայտնաբերել արտառոց երևույթ. մեկ բնակարանում գրանցված է 101 հոգի՝ Գարեգին Նժդեհ փողոցի 35-րդ շենքի 11-րդ բնակարան հասցեով: Պարզվում է, սակայն, որ վերոնշյալ հասցեում բնակվում է մեկ քաղաքացի:
Թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են.
Բանուչյան Արշակ Ռուբիկի ՀԱԿ
Բիշարյան Հեղինե Վաչեի ՕԵԿ
Եղիազարյան Մանվել Վասիլի անկուսակցական
Մարգարյան Գրիգորի Սերյոժայի ԲՀԿ
Սմբատյան Կարեն Խաչիկի անկուսակցական


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում