ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները Սահմանադրական դատարանում
Իրավունք
Մարտի 29-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում խորհրդարանական առաջիկա ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային՝ իրավական վերլուծաբաններ Մառլա Մորրիի եւ Քսենյա Դաշուտինայի ուղեկցությամբ։
Պարոն Հարությունյանը կարեւորեց առաջիկա ընտրությունների հետ կապված դիտորդական խմբի առաքելությունը, նրանց խնդրանքով հանգամանորեն տեղեկացրեց քաղաքացիների ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկություններին եւ դրա համատեքստում՝ ՀՀ սահմանադրական դատարանի ունեցած դերին։ Դիտորդական խմբին տրամադրվեց նաեւ ՀՀ սահմա-նադրական դատարանի աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունը՝ ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկությունների վերաբերյալ (վերջինս տեղակայված է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում)։
Դիտորդական խմբի կողմից բարձրացված տարբեր հարցերի շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում