Կարեն Անդրեասյանի գնահատականը Քաղաքաշինության նախարարության գործունեությանը
Իրավունք
ՀՀ քաղաքաշինության նախարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն նախագծային փաստաթղթերի' քաղաքաշինական նորմերին համապատասխանության ապահովման ուղղությամբ:
• Նոր կառուցվող շենքերի մեծ մասը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
• Պատշաճ վերահսկողություն չի իրականացվել համայքների ղեկավարների' ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման պարտականության կատարման նկատմամբ:
• Նախարարության կողմից լիցենզավորված տարբեր կազմակերպություններ նույն շենքի վթարայնության աստիճանի վերաբերյալ քաղաքացիներին տվել են տարբեր եզրակացություններ:
• Աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման հերթացուցակում վերահաշվառելու գործընթացում առաջացել են հիմնավոր դժգոհություններ:
• Չեն ընդունվել «Քաղաքաշինական գործունեության հսկողության և վերահսկողության մասին», ինչպես նաև «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքները:
Արձանագրված դրական զարգացումները
Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են հատուկ կարգավորման ենթակա տարածքներում ՀՀ համայնքների կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության, միասնական պահանջների և չափորոշիչների սահմանմանը, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործառույթների օպտիմալացմանը, դրանց իրագործման ժամկետների կրճատմանը, ինքնակամ շինարարության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի ժամկետների կրճատմանը և այլն:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում