ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում 

Կարեն Անդրեասյանի գնահատականն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությանը

Իրավունք

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի (այսուհետ' Կադաստր) պետական կոմիտեն որոշ դեպքերում քաղաքացիներին տրամադրել է համակարգում առկա տեղեկատվություն, որը սակայն լիարժեք չի եղել պահանջվող գործառույթի իրականացման համար:
• Կադաստրը պետական գրանցման ժամանակ քաղաքացիներից որոշ դեպքերում պահանջել է այնպիսի փաստաթղթեր կամ պետական գրանցումը մերժել է այնպիսի հիմքերով, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ:
• Այգեգործական նպատակներով նախկինում քաղաքացիներին հատկացված և վերջիններիս կողմից երկարաժամկետ չտնօրինված հողամասերի մի մասը ներառվել է համայնքների հողային հաշվեկշռում և համայնքների ղեկավարների կողմից հատկացվել է այլ անձանց: Այս դեպքերում Կադաստրի կողմից հաշվի չեն առնվել այգեգործական ընկերությունների կողմից հողամասերը նախկինում քաղաքացիներին տրված լինելու հանգամանքը, և դրանց նկատմամբ գրանցվել են նոր սեփականատերերի իրավունքները:
• Որոշ դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ անձանց տրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:
• Կադաստրի աշխատակիցները գույքի կադաստրային արժեքը գնահատելիս որոշ դեպքերում չեն առաջնորդվել օրենսդրությամբ նախատեսված գործակիցներով:
• Ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող նորմերը վերանայելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների քննարկումներն իրականացվել են ուշացումով (օրինակ՝ ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Երևան քաղաքապետի 30.10.2008թ. համատեղ պաշտոնական պարզաբանումը):

Արձանագրված դրական զարգացումները

• 2011 թվականի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են եղել համակարգի գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար' կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
• 2011թ. ապրիլի 25-ից դիմողների համար հնարավորություն է ընձեռվել գանձվող վճարների նկատմամբ գործակիցների կիրառման միջոցով գրանցման վկայականները ստանալ արագացված կարգով (առավել կարճ ժամկետներում):
• Վերացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների), այդ մասով ներմուծվել է կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, և նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվել է անվճար:
• Կադաստրի սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմամբ դիմողներին հնարավորություն է տրվել իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնել և փաստաթղթերը ստանալ իրենց ընտրությամբ' կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակում (նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու' էլեկտրոնային փոստով) անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից:
• Վերացվել է պետական գրանցում ստացած անշարժ գույքի նկատմամբ տեղեկատվություն տրամադրելու կամ նման գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում գույքի չափագրման կամ տեղազննության պարտադիր պահանջը:
• Վերացվել է իրավունքների պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման մասին դիմումների' ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացման պահանջը, ինչպես նաև համակարգի ծառայություններից օգտվելու համար դիմողներին սպասարկելու նպատակով ստեղծվել են հատուկ մասնագիտացված կառույցներ' սպասարկման գրասենյակներ:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից
Ամենադիտված