«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում 

Կարեն Անդրեասյանի գնահատականը ՀՀ գլխավոր դատախազության գործունեությանը

Իրավունք

Չնայած դատախազական հսկողության արդյունքում հայտնաբերվել և համապատասխան ընթացք են ստացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներ, այդ թվում' հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և ընթացք տալու գործընթացի հետ կապված, այնուամենայնիվ, Պաշտպանին ուղղված բողոքները վկայում են, որ եղել են դեպքեր, երբ նախապատրաստված նյութերով անձանց տրված բացատրություններում եղել են էական հակասություններ, իսկ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից կայացվել են «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումներ: Քաղաքացիների իրավունքների և շահերի նման խախտումները հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հիմնականում հնարավոր է դարձել Դատախազության կողմից հետաքննության և նախաքննության նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով, երբ վիճելի կամ ոչ իրավաչափ որոշումները չեն վերացվել:

Դարձյալ հետաքննության և նախաքննության նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով բազմաթիվ են դեպքերը, երբ հետաքննության կամ նախաքննության մարմինները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետները: Խնդիրն, իրականում, ոչ իրատեսական օրենսդրական կարգավորման հետևանք է, ինչը հաստատվել է նաև Պաշտպանին ուղղված դատախազության պատասխանում, որտեղ նշվել է, որ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը հաճախ չի բավարարում քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը պարզելու համար։

Շատ դեպքերում Դատախազության ոչ բավարար հսկողության արդյունքում ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) գտնվող կալանավորված անձանց նկատմամբ չեն պահպանվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետները:

Չնայած դատախազությունում դիմում-բողոքների քննարկման կարգը կարգավորված է ՀՀ գլխավոր դատախազի 20.06.2008թ. «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 59 հրամանով, և այդ հրամանի 224-րդ կետի համաձայն արգելվում է քննարկման համար դիմումն ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին, ում որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, այնուամենայնիվ, առանձին դեպքերում, քաղաքացիները դժգոհելով քննիչի գործողություններից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով' այդ մասին դիմել են վերադաս դատախազին, իսկ վերջինս էլ դիմումի հետագա ընթացքը լուծելու համար այն մակագրել է այն քննիչին, որի գործողությունները վիճարկվել են: Նման գործողությունների արդյունքում խախտվել է անձանց բողոքարկման, այսինքն՝ արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը:

Թեև ՀՀ դատախազության համակարգում խիստ կանոնակարգված է ՁՊՎ-ներում և ՔԿՀ-ներում բռնությունների և խոշտանգումներիմհնարավոր դրսևորումներին օրենսդրությամբ սահմանված կարգով արձագանքելու գործընթացը, այնուամենայնիվ, քաղաքացիների պնդմամբ, ոչ բոլոր դեպքերում է Դատախազությունը տեղեկացվել կամ արդյունավետ միջամտել:
Օրենսդիրը և դատարանը բավարար չափով չեն ապահովել սահմանված դատաքննության փուլում կողմերի հավասարությունը՝ մրցակցության սկզբունքը: Իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կատարված մոնիտորգի արդյունքները վկայում են, որ դատախազը դատաքննության փուլում իր գործունեությունն իրականացնելիս մյուս կողմի նկատմամբ ունի առավելություններ, որը հանգեցնում է դատավարության մասնակիցների անհավասարությանը: Նման դրսևորումների արդյունքում խախտվում է արդար դատաքննության իրավունքը:

Մտահոգիչ է այն, որ Դատախազությունն ընդհանուր առմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս նախապատվությունը տալիս է կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուն, մինչդեռ կալանքը պետք է դիտվի որպես բացառիկ խափանման միջոց և կիրառվի այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Գործնականում գրեթե չեն կիրառվել «անձնական երաշխավորություն» և «կազմակերպության երաշխավորություն» խափանման միջոցների տեսակները: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն կալանքի հետ չկապված առավել արդյունավետ այլընտրանքային խափանման միջոցներ:
ՀՀ դատախազությունն իր լիազորությունների սահմաններում հսկողություն է իրականացնում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի («Քննչական ենթակայությունը») կիրառման մասով: Հսկող դատախազը պետք է միջոցներ ձեռնարկի գործերի քննչական ենթակայության խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ' փոխանցելով այդ գործերը համապատասխան նախաքննության մարմիններ ըստ ենթակայության քննելու համար: Դատախազության այս գործառույթի վերաբերյալ իրենց բացասական կարծիքներն են հայտնել միջազգային և տեղական մի շարք իրավապաշտպաններ ու փորձագետներ, որոնց կարծիքով պետք է նվազագույնին հասցնել սուբյեկտիվ մոտեցումները, և հստակ սահմանել այն մոտեցումներն ու չափորոշիչները, որոնք պետք է կիրառվեն քրեական գործերի քննչական ենթակայության հարցը որոշելիս:

Չնայած ձեռնարկված որոշակի դրական բարեփոխումներին և աշխատանքների առավել արդյունավետ ու թափանցիկ իրականացմանը, այնուամենայնիվ, ընթացիկ տարում եղել են բողոքներ նաև ՀՀ զինվորական դատախազությունից: Մասնավորապես' ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում զոհված կամ սպանված զինծառայողների ծնողների և բարեկամների դժգոհությունները վերաբերել են ՀՀ զինվորական դատախազության ոչ պատշաճ հսկողության արդյունքում նախաքննությունն իրականացնող մարմնի ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննությանը: Նման բողոքները հիմնականում վերաբերել են մինչև 2011 թվականը կատարված հանցագործություններին:

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.10.2009թ. թիվ 1272-Ն որոշմամբ սահմանված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ կապված օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բացերի վերացման և այլ խնդիրների հետ: Այդուհանդերձ, կոռուպցիոն երևույթների նվազեցմանը նպաստող հիմնական պայմանը սոցիալական խնդիրն է, որի համատեքստում անհրաժեշտ է վերանայել դատախազների աշխատավարձին վերաբերող օրենսդրական կարգավորումները՝ դրանք հնարավորինս բարձրացնելով և անկախացնելով գործադիր մարմնի հայեցողությունից:

ՀՀ դատախազությունն առավելագույնս ապահովել է իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, որի վկայությունն է դատախազության ամենօրյա գործունեության ներկայացումը համացանցային կայքէջում: 2011թ. հունվարին «Խոսքի ազատության կոմիտե» հասարակական կազմակերպության հրապարակած դիտարկման արդյունքներով դատախազության համացանցային էջը համարվել է տեղեկատվության մատչելիության առումով ամենաթափանցիկը: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ Հայաստանում տեղեկության ազատությանը և հրապարակայնությանը նպաստելու համար:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ամենադիտված